Բաժիններ՝

Թրամփը Ջոն Վոյթին Ազգային մեդալով է պարգեւատրել արվեստում ներդրած ավանդի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին Ազգային մեդալ է հանձնել ամերիկացի դերասան Ջոն Վոյթին արվեստում ներդրած ավանդի համար։

Հումանիտար բնագավառում երկրի ամենապատվավոր պարգեւներից մեկով Վոյթը պարգեւատրվել է էկրանին բարդագույն կերպարներ մարմնավորելու իր բացառիկ կարողության» համար: «Գերելով լսարանը՝ նա մեզ պատկերացում է տալիս մարդկային մտքի ու սրտի հարստության մասին»,-նշվում է մամուլի տեղեկագրում, որը ԱՄՆ-ի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածվել է մեդալի հանձնման կապակցությամբ:

Հանդիսավոր արարողության սկզբում, որն անցկացվել է Սպիտակ տանը, Թրամփը Վոյթին անվանել է իր ընկերը եւ կինոյի կենդանի լեգենդ:
Վոյթը ճանաչում է ստացել էկրաններին Ջոն Շլազինգերի «Կեսգիշերային կովբոյ» (1969 թ.) դրամայի հայտնվելուց հետո, որի համար դերասանը «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացավ որպես լավագույն դեբյուտող:

Վոյթի հաջորդ նշանակալի աշխատանքը դարձել է Վիետնամի պատերազմից վերադարձած Լյուկ Մարտինի՝ նրան «Օսկար» բերած դերը Հել Էշբիի «Վերադարձ տուն» (1978 թ.) հակահատերազմական դրամայում: 1985 թվականին վարձույթ մտավ Անդրեյ Կոնչալովսկու «Փախած գնացք» արկածային ֆիլմը, որտեղ Վոյթը մարմնավորել է բանտից փախած վտանգավոր հանցագործին: Այս աշխատանքի համար նա վերստին «Ոսկե գլոբուս» է ստացել. այս անգամ տղամարդու լավագույն դերի համար:
Ընդամենը դերասանը նկարահանվել է մոտավորապես 100 ֆիլմում, որոնցից առավել հայտնիներն են՝ «Չեմպիոնը» սպորտային դրաման (1979 թ.), «Գոտեմարտ» քրեական դրաման (1995 թ.), «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմը (1996 թ.), «Անակոնդա» սարսափ ֆիլմը (1997 թ.), «Լարա Քրոֆթ. դամբարանների կողոպտիչը» արկածային ժապավենը (2001 թ.):
Վոյթը դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս