Բաժիններ՝

Շուրջ 100 մարդ է տուժել և 115-ը՝ ձերբակալվել Կուլումբիայում տեղի ունեցող բողոքների ընթացքում

Շուրջ 100 մարդ է տուժել եւ 115 հոգի՝ ձերբակալվել նոյեմբերի 21-ին Կուլումբիայի Կալի քաղաքում սկսված անկարգությունների հետեւանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ուիլյամ Ռուիսը, նրա հայտարարության տեսագրությունը հրապարակված է տեղի իրավապահ մարմինների Twitter-ում։

Ռուիսի խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է 97 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 46 աշխատակից: «Բերման է ենթարկվել 115 մարդ»,-հայտարարել է Ռուիսը: Նա նշել է, որ քաղաքում գրանցվել է 56 կողոպուտ, նաեւ վանդալների գործողությունների պատճառով վնասվել են 19 ավտոբուս եւ ավտոբուսների հինգ կայան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտավորապես 207 հազար մարդ է մասնակցում Կուլումբիայում անցկացվող բողոքի ակցիաներին, անկարգություններն ընդգրկել են երկրի մի շարք խոշոր քաղաքներ, նախագահը եւ կառավարությունը հանդարտության կոչ են անում քաղաքացիներին: Կալիում պարետային ժամ է հայտարարված:

Բողոքի ակցիաներն սկզբնապես մտահղացվել էին որպես ուսանողների ու դասախոսների երթեր, բայց քաղաքական ընդդիմությունը հայտարարեց այդ օրը նաեւ համընդհանուր գործադուլ անցկացնելու մտադրության մասին: Քաղաքացիները բողոքում են հանցավորության դեմ պայքարում իշխանությունների անգործության եւ կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս