Բաժիններ՝

«Ավելի վտանգավոր բան չկա, քան բարոյազուրկ նախագահը». Ադամ Շիֆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի գործողություններն «դուրս են գալիս այն բանի շրջանակներից», ինչն արել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Դեմոկրատն այս հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնազրկման գործի հետաքննության շրջանակներում հատուկ կոմիտեում կայացած հրապարակային ունկնդրումների ավարտին։

Կոնգրեսականը հայտարարել է, որ Թրամփի կողմից «իշխանության չարաշահումն» ակնհայտ է եւ ավելի զգալի մասշտաբներով, քան Ուոթերգեյթի սկանդալը, որը հանգեցրեց Նիքսոնի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելուն:

«Այն ժամանակ եղածի եւ այն բանի միջեւ, ինչ տեղի է ունենում այժմ, Նիքսոնի եւ Թրամփի միջեւ տարբերությունը չէ, դա տարբերությունն է այն Կոնգրեսի եւ այս Կոնգրեսի միջեւ,- կարծում է Շիֆը:- Որտե՞ղ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են դուրս գալու իրենց կուսակցության սահմաններից եւ կատարելու իրենց պարտքը»:

«Ավելի վտանգավոր բան չկա, քան բարոյազուրկ նախագահը, որն իրեն օրենքից բարձր է համարում»,- եզրափակել է կոնգրեսականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս