Թեհրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի դեմ Վաշինգտոնի գործողությունները արդյունք չեն տա:
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Ջեյքոբ Զումային կասկածում են Մուամար Քադաֆիի փողերի յուրացման մեջ:
Հունաստանում շարունակվում են հորդառատ անձրեւները, Կրետեում արտակարգ դրություն է հայտարարված:
Կալիֆոռնիայի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սուոլուելը հայտարարել է 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը «Գրոմադսկե» հեռուստաալիքում կայացած զրույցի ընթացքում գնահատական է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ պատմել, թե ինչու է իր որդին գնացել քաղաքականություն:
Ալժիրի խորհրդարանը, որն ապրիլի 9-ին ընդլայնված հատուկ նիստ է անցկացնում Ժողովրդական ժողովի (ստորին պալատի) եւ Ազգերի խորհրդի (վերին պալատի) ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել է, որ Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա երկրի նախագահի պաշտոնը հայտարարված է թափուր:
Վրաստանում ապրիլի 9-ին նշվում է Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտի ընդունման եւ Ազգային միասնության, քաղաքացիական հաշտության եւ հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի օրը:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակը՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ի վաղաժամկետ ընտրություններում:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը։
Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ է համարել:
Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։
Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին:
Կանադայի Նյու Բրանսուիքի եւ Նոր Շոտլանդիայի նահանգներում ձյան առատ տեղումները հանգեցրել են օդանավակայանների աշխատանքի խախտման:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ահաբեկիչ է համարում Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլեւս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին եւ մերձավոր մարդկանց։
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը։
Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 50-ի:
Իսրայելում ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) սկսվել են խորհրդարանական ընտրությունները:
Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
Միացյալ Նահանգները գնաց աննախադեպ քայլի. «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի:
Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է:
Եվրոպայի անշարժ գույքի գործակալությունները եւ տրանսպորտային ընկերություններն, ինչպես նաեւ Deutsche Bank-ը եւ Financial Times թերթի հրատարակիչը փաստորեն բոյկոտ են հայտարարել Բրունեյի սուլթանին՝ բողոքելով այդ երկրում քարկոծման միջոցով մահապատժի սահանման դեմ՝ միասեռ կապերի եւ ամուսնական դավաճանության համար:
Հարցերի պաասխաններ․ ինչո՞ւ է Բրիտանիան դուրս գալիս Եվրամիությունից, ո՞վ և ինչո՞ւ է դրան աջակցում, ո՞վ է դեմ, և ի՞նչ սպասել: Աշխարհի առաջատար ընկերությունների կանխատեսումներն ու գործողությունները Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև ճգնաժամի առնչությամբ՝ ըստ CNN-ի։
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար ներմուծվել է 12.5 ֆունտի չափով ամենօրյա տուրք քաղաքի կենտրոնական հատվածում օդն աղտոտելու համար:
Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են իրականացնելու վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական զենթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։