Բաժիններ՝

Շրի Լանկայի նախագահի եղբայրը չորս նախարարություն է գլխավորելու նոր կառավարությունում

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում: Այդ մասին հայտնել է News First հեռուստաալիքը:

Այդ տվյալների համաձայն, Մահինդա Ռաջապակսան մինչեւ հաջորդ համընդհանուր ընտրությունները գլխավորելու է ֆինանսների եւ տնտեսական պլանավորման նախարարությունը, բուդդիզմի գործերի եւ Վայամբայի տարածաշրջանի զարգացման նախարարությունը, քաղաքային շինարարության ու ջրամատակարարման նախարարությունը, ինչպես նաեւ մշակույթի նախարարությունը:
Մահինդա Ռաջապակսան որպես Շրի Լանկայի նախագահ պաշտոնավարել է2005-2015 թվականներին:

Իր հերթին ընտրված նախագահի մյուս ավագ եղբայրը՝ Չամալ Ռաջապակսան, ժամանակավորապես կստանձնի գյուղատնտեսության եւ ներքին առեւտրի նախարարի պարտականությունները:
Նոյեմբերի 16-ին Շրի Լանկայում կայացել են նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթանակ է տարել Գոտաբայա Ռաջապակսան՝ հավաքելով ձայների 52,25 տոկոսը: Նա ավելի վաղ զբաղեցնում էր Շրի Լանկայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Ռաջապակսան հայտնի է դարձել թամիլ անջատականների ջախջախմանը մասնակցելուց հետո քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլում, որն այստեղ շարունակվում էր 1981-ից մինչեւ 2009 թվականը: Իր նախընտրական ծրագրում Ռաջապակսան հատկապես կարեւորել է տնտեսական բարեփոխումների իրականացումը եւ անվտանգության համակարգի ամրապնդումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս