![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում առնվազն երկու զինվորական է զոհվել վարժական ինքնաթիռի կործմանման հետևանքով. CNN
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/996136.jpg)
Ամերիկացի առնվազն երկու զինվորական է զոհվել Օկլահոմայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վենսի ռազմակայանի մերձակայքում վարժական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի ՌՕՈւ-երի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին տեղական ժամանակով 09:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին): Զինծառայողները վարժական թռիչք էին կատարում T-83 Talon երկտեղանոց ինքնաթիռով: Ավիաաղետի պատճառներն առայժմ հայտնի չեն, կատարվում է պատահարի հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: