Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաշխարհային շուկայի ներկայիս պայմաններում արդարացի է համարում իր երկրի համար մոտավորապես 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց:
ԱՄՆ-ը մտադիր է «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փետրվարի 29-ին:
Diamond Princess ճամփորդանավի իտալացի նավապետ Ջենարո Արման շարունակում է քաջալերել ուղեւորներին, որոնք արգելափակված են նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով, նա նավից կհեռանա միայն բոլոր մարդկանց տարահանումից հետո, փետրվարի 21-ին գրում են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները։
Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք է արձանագրվել:
Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման եւս 13 դեպք է գրանցել երկրում:
Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։
Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաէսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները։
Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ:
Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու է Թբիլիսիում:
Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները:
Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:
Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ է շահել այս տարի:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ:
Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո:
ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուր։
Հարավային Կորեան փետրվարի 21-ին Տեգու (2,4 միլիոն բնակիչ) եւ Չհոնդո (50 հազար բնակիչ) քաղաքները «հատուկ ուշադրության գոտիներ» է հայտարարել Covid-19 նոր կորոնավիրուսով հիվանդության բռնկման կապակցությամբ։
Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Չինաստանում փետրվարի 21-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել է, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 889-ով, մահացածներինը՝ 118-ով:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից:
Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել անվավեր հայտարարել Պեկինում Wall Street Journal ամերիկյան հրատարակության երեք թղթակիցների լիազորագրումը:
Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին:
Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար: