Բաժիններ՝

Հարավային Կորեան Covid-19-ի պատճառով երկու քաղաք հայտարարել է «հատուկ ուշադրության գոտի»

Հարավային Կորեան փետրվարի 21-ին Տեգու (2,4 միլիոն բնակիչ) եւ Չհոնդո (50 հազար բնակիչ) քաղաքները «հատուկ ուշադրության գոտիներ» է հայտարարել Covid-19 նոր կորոնավիրուսով հիվանդության բռնկման կապակցությամբ։

«Կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի՝ հատուկ ուշադրության գոտիներ հայտարարելով Տեգուն եւ Չհոնդոն, որտեղ հիվանդության հաստատված դեպքերի թվի հանկարծակի աճ է արձանագրվել»,- երկրի հայտարարել է վարչապետ Չոն Սե Գյունը:

Փետրվարի 21-ին Սեուլը հայտնել է Covid-19 կորոնավիրուսով հիվանդության 52 նոր դեպքի մասին, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156-ի:
Նախօրյակին Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսից առաջին մահը: Հիվանդության զոհ է դարձել 19-ամյա մի պացիենտ Չհոնդո քաղաքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս