Բաժիններ՝

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ընտրություններն ընթանում են Իրանի համար բարդ իրավիճակում, երբ սաստկանում է ԱՄՆ-ի գործադրվող տնտեսական ճնշումը, եւ, փորձագետների կարծիքով, կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը՝ ռեֆոմիստնե՞րը, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները եւ ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե պահպանողականները եւ կառավարության քաղաքականության հակառակորդները: Նախապատվությունը տրվում է վերջիններին: 290 պատգամավորական տեղերի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որն ստուգում է հավակնորդների համապատասխանությունը նորմերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս