Բաժիններ՝

Չինաստանն անվավեր է հայտարարել Wall Street Journal-ի երեք լրագրողների հավատարմագրումը

Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել անվավեր հայտարարել Պեկինում Wall Street Journal ամերիկյան հրատարակության երեք թղթակիցների լիազորագրումը: Ինչպես հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, այդ միջոցը հետեւել է «Չինաստանն Ասիայի իսկական հիվանդն է» վերտառությամբ հրապարակումից հետո՝ կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարի միջոցառումների մասին։

Դիվանագետի խոսքով՝ ՉԺՀ-ի իշխանությունները Wall Street Journal-ի խմբագրությունց պահանջել են հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ պատժել մեղավորներին, սակայն այդ պահանջը չի բավարարվել: «Չինաստանը որոշում է ընդունել այդ օրվանից անվավեր ճանաչել Պեկինում Wall Street Journal-ի երեք թղթակիցների լիազորագրումը»,- ասել է նա:

Չինաստանը նաեւ դժվոհություն եւ վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ին Միացյալ Նահանգների տարածքում ՉԺՀ-ի հինգ պետական զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ կանոններ սահմանելու պատճառով: Ինչպես փետրվարի 19-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, Չինաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու պատասխան միջոցներ:

«Մեք խիստ դժգոհություն եւ վճռական բողոք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ»,- ասել է դիվանագետը, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս