Ռուսաստանը հայտնել է Իդլիբում թուրքական բազմակիլոմետրանոց ռազմական շարասյուների մասին
Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաէսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները։ Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով:
Դա էլ Թուրքիային թույլ է տվել իր տարածքից արագորեն ապաէսկալացիայի գոտի տեղափոխել մարտական տեխնիկայի եւ ռազմամթերքով բեռնատար տրանսպորտի բազմակիլոմետրանոց շարասյուներ, փետրվարի 21-ին ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուռավլյովը:
Վերջին ժամանակներս Մոսկվայի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել Իդլիբի ապաէսկալացիայի գոտու շուրջը, որտեղ իրադրությունն զգալիորեն սրվել է: Թուրքիան սիրիական զորքերին եւ նրանց դաշնակիցներին մեղադրում է Իդլիբում խաղաղ օբյեկտների եւ թուրք զինվորականների դիրքերի վրա գրոհների մեջ եւ Դամասկոսից պահանջում է ուժերը դուրս բերել ապաէսկալացիայի գոտուց:
Ռուս զինվորականները հայտարարել են, որ Սիրիայի բանակը պատասխանել է զինյալների գրոհներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: