Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին ընտրել են մեջլիսի խոսնակ. պաշտոնավարումը առաջիկա երկու տարիների ընթացքում ևս շարունակելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իսմաիլ Քահրամանը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլար գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ արձակման կայանքների վաճառքներին, մատակարարումների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի ԱՄՆ-ի Կոնգրեսը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ժամանել է Հայաստան։ Նա Երևան է եկել Բաքվից, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել։ Նախ՝ Լավրովն ասել է, որ չնայած ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններին, Մինսկի խմբում ռուս-ամերիկյան գործակցությունը չի տուժել, և Մոսկվան Ղարաբաղյան խնդրում ունի նույն դիրքորոշումը, ինչ և Փարիզն ու Վաշինգտոնը:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում նոյեմբերի 20-ին կործանվել է T-38 ուսումնավարժական ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տուժելէ եւ հոսպիտալացվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի խոստումներից մեկը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումն էր: Պատի նախատիպերն արդեն պատրաստ են, սակայն շատերին դեռ հուզում է այն հարցը, թե արդյո՞ք պատն անհրաժեշտ է:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հրաժարվել ԿԺԴՀ-ին անմշակ նավթի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցում Չինաստանին համոզելու գաղափարից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին պլանավորում է սիրիական կարգավորումը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, իսկ այնուհետեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին:
Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը նոյեմբերի 20-ի երեկոյան Սոչիում կայացած հանդիպմանը համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը մոտենում է ավարտին եւ այժմ հարկավոր է անցնել քաղաքական գործընթացներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը:
Առնետին, որը խուճապ է առաջացրել Նյու Յորքի մետրոյի վագոնում, նկարահանել են տեսանյութում:
Լոնդոնի Տրանսպորտային վարչությունն (TfL) սկսած նոյեմբերի 20-ից քաղաքային ավտոբուսների մի մասը կփոխադրի կենսադիզելային վառելիքի, որը պատրաստված է գործածված սուրճից, տեղեկացնում է BBC-ին:
Նապոլեոն Բոնապարտի թագի մի բաղադրատարրը՝ ոսկե դափնետերեւը, նոյեմբերի 19-ին 625 հազար եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի աճուրդում:
Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանել է, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել:
2005 թվականին Դոնալդ Թրամփի հարսանիքից մնացած տորթի կտորն աճուրդում վաճառել են 2 հազար 240 դոլարով:
Մինչ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, Վրաստանում ապրող հայ-ադրբեջանական խառնածին ամուսնություններով ընտանիքները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սակայն, նման ընտանիքներն ունեն կարևոր մի խնդիր. նրանց համար այսօր անհնար է հայրենիք՝ Հայաստան կամ Ադրբեջան մեկնելը, և նրանք ապրում են՝ երազելով, որ անցյալը մի օր կվերադառնա։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեան ահաբեկչությանը սատարող պետությունների ցուցակ վերադարձնելու մասին:
«ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ հատուկ դրույթ չկա, որն արգելի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի՝ այլ երկրներից սպառազինություն ձեռք բերել, կան որոշ օրինակներ։ Այսինքն՝ սա գործնականում դրսևորված մոտեցում է. ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրներ համագործակցում են ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, գնում են սպառազինություն»:
Բրիտանական ընտանիքները տարեկան միջին հաշվով 404 ֆունտ (534 դոլար) են կորցնում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) անցկացումից հետո:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելության կապակցությամբ:
Առաջիկայում Ռուսաստանի ներդրողներին կներկայացվեն հայաստանյան ներդրումային կոնկրետ ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Սաուդյան Արաբիան նպաստում է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացմանը, իսկ հայտարարությունները, որոնք հնչել են նրա կողմից գումարված Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ, կեղծ պնդումներ են բովանդակում:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (China Aerospace Science and Technology Corporation, CASC) հրապարակել է 2017 – 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման ճանապարհային քարտեզը:
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց:
Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությունը նոյեմբերի 20-ին հավաստել է երկրի հարավում H5N6 բարձրախտածին թռչնագրիպի տարածման փաստը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 200 մլն դոլարի նշագծին: