
Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն: Այդ մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես ասված է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար:
Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին:
Նա հայտնել է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով: