Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։ Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության և թուրքական Կիպրոսի ղեկավարի միջև առկա հակասության մանրամասները:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ կերպով է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին թուրքական զինուժի կորուստներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
112 տարեկան հասակում փետրվարի 23-ին Ճապոնիայում վախճանվել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով մահացածի ընտանիքին։
Իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք նրան ավելի վաղ մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, այն ցավի համար, որը նրանց պատճառել է:
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը փետրվարի 24-ին 139 միլիարդ դոլարով կրճատվել է ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ֆոնդային սակարկությունների ժամանակ ինդեքսների զգալի նվազման պատճառով:
Ճապոնիայի կառավարությունը բոլոր նախարարություններին եւ պետական հիմնարկություններին ցուցում է տվել առավելագույն թվով աշխատակիցների փոխադրել տնից աշխատանքի եւ ճկունորեն փոխել գրասնյակում նրանց լինելու ժամանակը, որպեսզի պայմաններ չստեղծվեն տրանսպորտում նոր կորոնավիրուսով վարակման համար:
Սիրիական բանակը թուրքական զինված ուժերի կողմից բաց թողնված անօդաչու թռչող սարք է խոցել Իդլիբի տարածքում:
Բահրեյնում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է արձանագրվել:
Ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը փետրվարի 25-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, որ հիացած է այն բանով, թե ինչպես է ռեժիսոր Նանեթ Բուրշթեյնն իր կյանքի պատմությունը դարձրել գրավիչ սերիալ։
Համաշխարհային սպորտը, ամերիկյան հասարակությունը փետրվարի 24-ին Լոս Անջելեսում վերջին հրաժեշտը տվեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին և նրա դստերը` Ջիանա Բրայանտին:
Սիրիական բանակի ռազմավարական նշանակություն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրա իրավիճակային փոփոխություն են առաջացրել, այլ նաեւ զգալիորեն փոխել են խաղի կանոնները: Սիրիական զինյալ ուժերը տարածքներ են մաքրազտում ահաբեկիչ տարրերից եւ ձգտում են Իդլիբի ամբողջական ազատագրմանը:
Կատալոնիայում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
«Չնայած ԼՂ հակամարտության կողմերի միջև հանդիպումներին, կարգավորման հեռանկար չեմ տեսնում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբի շուրջ ծավալվող ռուս-թուրքական լարվածությանը, դրա ազդեցությանը տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
Շվեյցարիան 37-րդ երկիրն է աշխարհում, որտեղ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման դեպքը:
ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»:
Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի, ներառյալ մահվան ութ դեպքը:
Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում:
Կահիրեում փետրվարի 25-ին 91 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել:
Իսպանիայի Սանտա Կրուս դե Տեներիֆեի նահանգի (Կանարյան կղզիներ) H10 Costa Adeje Palace հյուրանոցում գտնվող հարյուրավոր զբոսաշրջիկներ Covid-19 կորոնավիրուսի առկայության անալիզներ են տալիս:
Հարավային Կորեան արձանագրել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, եւս մեկ մարդ մահացել է, այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվն աճել է։
Կյանքի 92-րդ տարում փետրվարի 25-ին մահացել Է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով:
Չինաստանում բժիշկները կնոջ մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը հաստատել են միայն իններորդ անգամ արյան մեջ նուկլեինաթթվի անալիզ վերցնելուց հետո:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, նրանցից 15-ը մահացել են:
ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում:
Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները: