Բաժիններ՝

Չինաստանում պատմել են, թե երբ կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ: Այդ մասին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՉԺՀ-ի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Սյույ Նանպինը։Փետրվարի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ակնկալում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ դեղորայքային պատրաստուկների երկու թեստավորումների արդյունքներն ստանալ երեք շաբաթ հետո: Գեբրեյեսուսի խոսքով՝ փորձարկումներից մեկի ընթացքում որոնց նպատակն է կորոնավիրուսի դեմ պայքարի պատրաստուկ գտնելը, թեստավորվում է ՄԻԱՎ-ի դեմ երկու դեղերի՝ լոպինավիրի եւ ռիտոնավիրի համակցությունը, իսկ երկրորդը հետազոտում է ռեմդիսիվիր հակավիրուսային պատրաստուկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս