Բաժիններ՝

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2236-ի

Չինաստանում փետրվարի 21-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել է, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 115 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում է՝ ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս