Բաժիններ՝

Ուհանի հիվանդանոցի ևս մեկ բժիշկ է մահացել կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով. «Սինհուա»

Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով առողջապահության քաղաքային վարչությանը։

Գործակալության տվյալներով՝ Պեն Ինհուան անհետաձգելի օգնություն էր ցուցաբերում այն պացիենտներին, որոնք տառապում էին շնչուղիների հիվանդություններից: Հունվարի 25-ին նա հոսպիտալացվել էր կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Չնայած բուժանձնակազմի գործադրած ջանքերին, Պեն Ինհուան կյանքից հեռացավ փետրվարի 20-ին:

Փետրվարի 18-ին տեղեկացվել էր կորոնավիրուսից Ուհանի «Ուչան» հիվանդանոցի գլխավոր բժշկի մահվան մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս