Բաժիններ՝

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը

Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով China Mobile կապի օպերատորին՝ այդ մշակման հեղինակին։

Հեռախոսազրույցի ընթացքում «խելացի ռոբոտը» պարզում է մարդկանց մարմնի ջերմաստիճանը եւ նրանց գտնվելու վայրը: Ընդսմին նա քաղաքացիների նույնականացման համար օգտագործում է ձայնի ճանաչման գործառույթը՝ հարցվածների ցուցակը կազմելու նպատակով:

«Այս մշակումը կօգնի խնայել սոցիալական ծառայությունների աշխատողների ժամանակը, ինչի շնորհիվ նրանք կկարողանան այլ խնդիրների վրա կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի շրջանակում»,-հայտարարել է China Mobile-ի ներկայացուցիչը: Ընկերության տվյալներով՝ արդեն հեռավար հարցում է անցել գրեթե հարյուր հազար մարդ Ուհանից, ինչպես նաեւ Իչան եւ Խուանշի քաղաքային օկրուգներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս