Վերջին չորս տարում ձյան ամենասաստիկ տեղումներն ավիաչվերթերի բազմաթիվ չեղարկումների եւ ուշացումների են հանգեցրել Մեծ Բրիտանիայում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրություն են արել նահանգի Սանտա Բարբարայի օկրուգում երկու բնակավայրերի բնակիչների պարտադիր տարհանման մասին, որոնց սպառնում են բնական հրդեհները:
Պաղեստինի Բեթղեհեմ քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վերստին վառվում են, չնայած ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, դրան անջատման վերաբերյալ հաղորդումներին:
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո շուրջ 2,5 հազար մարդ ցույց է կազմակերպել Բեռլինում, որի ընթացքում այրել են Իսրայելի դրոշները:
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 11-ին համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին:
Աշխարհում տարեկան շրջանառվող կաշառքը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս տվյալները հրապարակել ՝ ՄԱԿ-ը։ Նշվում է նաեւ, որ համաշխարհային տնտեսությունը եւս 2,6 տրիլիոն դոլար կորցնում է կոռուպցիոն դրսեւորումների պատճառով։
Քաթարի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. այրվել է Airbus A321 ինքնաթիռը։ Արտակարգ պատահարի ժամանակ ինքնաթիռը գտնվել է Համադ օդանավակայնի անգարում։
2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղևոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավել է:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) եւ Ճապոնիան համաձայնացրել են ազատ առեւտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վերջանական տարբերակը: Այդ մասին հայտարարել է ԵՀ-ի առեւտրի հարցերի պատասխանատու Սեսիլյա Մալմստրյոմը՝ դեկտեմբերի 8-ին ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Մոտ 7 հազար մարդ է մասնակցել դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներով անցկացված Սանտա Կլաուսների մրցավազքում, տեղեկացրել են կազմակերպիչները միջոցառման Facebook-ի էջում։
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստովանել է, որ կգերադասեր Ծննդյան տոները հարազատների հետ անցկացնել անմարդաբնակ կղզում։
«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում»:
Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական եւ մեծ մասամբ տեղի կանցկացվեն մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն:
«Հիմա ոչ միայն Հայաստանն է հայտարարում, որ հետ չի կանգնել, այլև Մինսկի խմբի 3 պետությունների արտաքին պատասխանատուներն են դրա մասին հայտարարություն անում։ Եվ սա նաև մեր դիվանագիտության հաջողությունն է»։
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իրենց աթոռները կորցնելու վախը ստիպում է հանրապետականներին քվեարկել Թրամփի առաջարկած օրինագծերի օգտին:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատությանը:
«Հայ-թուրքական սահմանի բացումն ու կարգավորումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի օրերս արած հայտարարությանը:
Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
Հաջորդ տարի ապրիլին Ստեփանակերտում կանցկացվի հայր Պավել Ֆլորենսկիի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով: Այն նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոց համալսարանն ու ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է մեկ, իսկ վնասվածք է ստացել 10 մարդ: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը: Մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 650 քառ. կմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 8-ին կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը:
Իրաքի զինվորականները աշխարհազորայինների աջակցությամբ ահաբեկիչների դեմ իրականացվող օպերացիայի շրջանակում Սիրիայի սահմանին ընդլայնել են վերահսկողությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Timeturk կայքի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։
Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում, Գազայի եւ Երուսաղեմի հատվածներում անցկացված բողոքի ցույցերի հետեւանքով ավելի քան 1000 ցուցարար է տուժել:
Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանում արված անսպասելի հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերանայման մասին մեծ արձագանք է գտել հունական մամուլում:
«Aslan Neferler» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։
Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը՝ հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, եւ այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին: