Իսպանիայում մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 950-ով
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ երկրում մահացության ընդհանուր ցուցանիշն անցել է 10 հազարից:
Վարակի բռնկումից ի վեր Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 110 հազարից ավելի է: Իսպանիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ գրեթե 27 հազար պացիենտ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, այսօր բուժվել է: Վարակվածների թվով թեժ կետը Իսպանիայում շարունակում է մնալ Մադրիդը՝ իր արվարձաններով:
Իսպանիայի փողոցներում հիմնվում են դաշտային հոսպիտալներ: