
Կիպրոսը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով երկարաձգել է թռիչքների արգելքի ժամկետը

Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կիպրոսում գնահատելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով դրամատիկ իրավիճակն այլ եվրոպական ու աշխարհի շատ երկրներում, մենք որոշել ենք երկարաձգել թռիչքների արգելքի ժամկետը ևս 14 օրով»,-այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:
Թռիչքների հետ կապված արգելքը մտցվել էր մարտի 21-ից և նախատեսված էր մինչև ապրիլի 4-ը: Այն երկարացվեց ևս 14 օրով, բացառություններ կլինեն միայն բեռնափոխադրումները:
Կիպրոսում կորոնավիրուսից վարակվածների թիվը 320 է: Մահացել է 9 մարդ: