Բաժիններ՝

Թուրքիայում Twitter-ի աստղ «Անկարայի թռչունին» ձերբակալել են

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը «Twitter» միկրոբլոգում «Անկարայի թռչուն» (Ankara Kuşu) անունով հայտնի օգտատիրոջը ձերբակալելու որոշում է կայացրել։ «Անկարայի թռչունը» հայտնի է թուրքական իշխանությունների քննադատությամբ և Թուրքիայում համարվում է «Twitter-ի ֆենոմեն»։

Ըստ ermenihaber.am-ի՝ նա կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական շարժում)  հետ կապեր ունենալու մեջ։

Անկարայի գլխավոր դատախազության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում նշյալ անձին բերման են ենթարկել։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ անձը, որի անունը չի նշվում, որոշ ժամանակ աշխատել է թուրքական թերթերից մեկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս