Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Սինխուա
Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների
Այս մասին տեղեկացնում է «Սինխուա»-ն:
Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն:
Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները:
Չինաստանում կորոնավիրուսից 3 հազար 322 մարդ է մահացել: Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 620 է: