ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից ուղևորվեց Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 3-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
Այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։
«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»,- ասված է հաղորդագրության մեջ։