Բաժիններ՝

Իտալիայի իշխանությունները կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ

Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ:

«Regnum»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

Մասնավորապես, նախատեսվում է պետական երաշխավորությամբ 200 մլն եվրո հատկացնել ձեռնարկությունների վարկավորման համար:

Մարտի 22-ին Իտալիայի վարչապետը հայտարարել էր բոլոր ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին, բացառություն են կազմել միայն ռազմավարական նշանակություն ունեցողները: Փակվել են բոլոր առևտրային կետերը՝ բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից:

Ավելի վաղ հաստատվել էր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցելու ֆինանսական նախագիծ: Նախագծի ընդհանուր ծավալը կազմում է 25 մլրդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս