ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն:
Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում: Այդ մասին ասված է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին:
Անթալիայի նահանգապետարանը արգելել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի շքերթը և դրան հարող այլ քայլերթերի, մամուլի ասուլիսների, նստացույցերի և նմանատիպ միջոցառումների անցկացումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջելէ, որ New York Times (NYT) թերթը հայտնել իր աղբյուրները Ռուսաստանի էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի հաճախացած գրոհների վերաբերյալ հոդվածից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը։
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը:
Պենտագոնը ներկայացրել է Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհին Իրանի մասնակից լինելու նոր «ապացույցներ»:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի նոպայի հետեւանքով:
Իտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա ապրիլին սահմանել է հերթական ռեկորդը եւ հասել պատմական առավելագույն ցուցանիշին՝ 1,373 տրիլիոն եվրոյի:
Airbus եվրոպական կոնցեռնը Լե-Բուրժեում անցկացվող 53-րդ Փարիզյան ավիացիոն-տիեզերական սալոնում ներկայացրել է նեղֆյուզելյաժային հեռամայրուղային А321XLR (Xtra Long Range) նեղֆյուզելյաժային ինքնաթիռը:
Իսպանիան մինչև 2019թ. վերջ երկարացնելու է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայի Ադանա նահանգում:
Նոր Զելանդիայի Air New Zealand ավիաընկերությունն առաջին անգամ անօդաչու թռչող ապարատներ գործի կդնի քաղաքացիական ավիահանրանավերի տեխնիկական սպասարկման համար:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ բավական լուրջ իրարանցում է առաջացրել ՀՀ իշխանությունների ներսում: Առաջին հայացքից որևէ արտառոց իրավիճակ չենթադրող հանդիպումը, ինչպիսիք տեղի են ունենում ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանների և ՀՀ նախկին նախագահների հետ, պարզվում է՝ խիստ նշանակալի ու էական է գործող իշխանությունների համար, որոնք արդեն քանի օր է՝ իրար հետևից, չեն ողջունում դեսպանի այդ քայլը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերով աշխարհում միջուկային զենքի թվաքանակը կրճատվում է, դրա հետ մեկտեղ այդ զենքն ունեցող երկրները շարունակում են այն արդիականացնել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Եվրոպայում գտնվող իր ռազմակայաններում կտեղաբաշխի M1A2 Abrams հիմնական մարտական տանկերի եւ M2 Bradley հետեւակի մարտական մեքենաների նոր վերափոխակներ՝ ցամաքային զորքին մատակարարումներն սկսելուց առաջ:
Եգիպտոսը եւ Եվրամիությունը ձեռնամուխ են լինում Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտական ազգային թանգարանի արդիականացման նախագծի համատեղ իրագործմանը:
Հնդկաստանի Բիհար նահանգում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը: Օդերևութաբանները տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը նորմայի բարձր է եղել 5 աստիճանով:
Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին:
Moody՚s Investors Service միջազգային ռեյտինգային գործակալությունը Թուրքիայի Էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը նվազեցրել է մեկ աստիճանով՝ «BA3»-ից մինչեւ «B1», վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը բացասական է:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել է:
Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանություններով արձագանքելը քաղաքականորեն կարող է ճիշտ ընկալման համարժեք չլինել։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ապրիլից սկսած զինված բախումների հետևանքով զոհվել է 691 մարդ:
Հունիսի 17-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր։ Այդ առթիվ թուրք մասնագետները ահազանգում են, որ Թուրքիան կանգնած է անապատացման և երաշտի վտանգի առաջ։
«Չի կարելի նման բան ասել: Նման ձևակերպումներով վիրավորում են ֆրանսիացիներին: Էս դարում մի փորավարձով ո՞վ է խաբվում: Չեն հասկանո՞ւմ, որ վիրավորում են ֆրանսիական դատարանը: Հիմա մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հայտարարություններից հետո բացասական արձագանք է լինելու, իհարկե, կարող ենք»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում:
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ։
«Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ մենք ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը նույնպես մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դանակիցն է»:
Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պաշտոնազրկման գործընթացը հանրապետությունում պաշտոնապես սկսվել է այն բանից հետո, երբ կառավարող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության պատգամավորական խումբը համապատասխան պահանջը հանձնել է խորհրդարանի մարմիններին:
Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն է Պարսից ծոցի գոտում եւ պետք է հեռանա այդ տարածաշրջանից:
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին: