Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ:
Առնվազն երկու մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք արդեն մի քանի օր է՝ մոլեգնում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը կազմել է 32 տոկոս՝ նրա պաշտոնակալության օրվանից՝ հունվարի 20-ից, իջնելով մինչեւ նվազագույն ցուցանիշ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կառավարության նախկին աշխատակիցների ձերբակալելու որոշում է ընդունվել:
Մեծ Բրիտանիան անվերապահորեն լքում է Եվրամիությունը, բայց ԵՄ-ի հետ խորը գործընկերության և առանձնահատուկ հարաբերությունների է տրամադրված ապագայում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ.
Գերմանացի քաղաքական գործիչներ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օփերմանը, Ձախերի կուսակցության պատգամավոր Սահրա Վագենկնեհթը և Կանաչների կուսակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել Թուրքիայում արդեն 13 ամիս կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակին նվիրված գիտաժողովը ևս մեկ առիթ է հանրահռչակելու միաբանության գործունեությունը:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցով համատեղ հայտարարությունը շատ կարևոր է և բանակցային գործընթացի շարունակականություն է ապահովում։
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում և պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլի
Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր նախորդների հետ, նշելով, որ, ի տարբերություն նրանց, ինքը կատարեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր նախընտրական խոստումը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքը փոխելու օգտին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնելու եվրոպական ինտեգրացումը և մինչև 2025 թվականն ստեղծելու «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»:
Բարսելոնայի օդանավակայանում ձերբակալվել են Ադրբեջանի 46-ամյա և Իսպանիայի 56-ամյա քաղաքացիներ, ովքեր փորձել են ապօրինի ճանապարհով կոկաին տեղափոխել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում սկսել են արտահերթ հանդիպումը, որով պետք է ավարտվի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցությունների 7-րդ փուլը։
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն պաշտոնաթող է եղել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Սպասվում է, որ այդ պաշտոնում Շիդլոյին կփոխարնի երկրի փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում:
Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանը, դեկտեմբերի 7-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov հեռուստակայանի եթերում, իր ուրախությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրստոնեասոցիալական միությունների ղեկավարները դեկտեմբերի 13-ին կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու «մեծ կոալիցիայի» հնարավոր ձևավորումը։
«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը բանակցությունների միջոցով այս հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցման միակ ուղի»:
Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Պերուում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) դեկտեմբերի 5-ին իր հավատարմագրերը հանձնեց Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն։
Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում է հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ ի նշան Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի:
EADaily-ն հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին կայցելի Վրաստան: Պաշտոնական տեղեկություն Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցի մասին դեռեւս չկա:
«Նրանք, ովքեր այրում են սրբավայրերը, մարդ արարած էլ կայրեն»,-«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս բառերով է ռաբբի Արթուր Շնեյդերը բացել սրբավայրերի առգրավմանը նվիրված քննարկումը:
Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր (1901-1989) հուշագրությունները, որոնք բովանդակում են նրա հիշողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով:
«Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»:
«Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.