Ամենայն հավանականությամբ, առաջին հերթին այս երկրների առաջ կփակվեն ԵՄ-ի բոլոր հիմնադրամները: Նույնիսկ հայտնի է, թե երբ կհայտարարվի պատժամիջոցների ցանկը: Մի շտապեք ուրախանալ, թե այս ամենի հետ Հայաստանն աղերս չունի:
Պաղեստինցիտները դեկտեմբերի լույս 7-ի գիշերն անջատել են տոնածառի լույսերը Հորդանան գետի արեւմյան ափի Բեթղեհեմ քաղաքում՝ Սուրբ Ծննդյան տաճարի մոտ, քաղաք, որն ավանդաբար համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը:
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում կրկին անգամ հավաստիացրել է գործընկերներին՝ «Միացյալ Նահանգների հավատարմությունը դաշինքի սկզբունքներին եւ պարտավորություններին պողպատի նման անկոտրում է»:
ԳՖՀ-ի Սաքսոնիայի դաշնային երկրամասի դատարանը թույլատրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի անուններով փոքրիկ կախաղանների վաճառքը:
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «կարող է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել «մթին ժամանակներ»: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արեւմուտքը կարող է մասնակցել Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը, բայց միայն երկրում ընտրությունների անցկացման պայմանով, որոնց արդյունքը կդառնա նախագահ Բաշար Ասադը հեռանալը:
Համընդհանուր գործադուլը, որն անցկացվում է ի նշան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման դեմ բողոքի, կաթվածահար վիճակ է ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին։
Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։
«Այդ սադրանքը միտված է թե՛ Մերձավոր Արևելքի արաբական երկրների (հատկապես այն երկրների, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն լարված հարաբերություններ), և թե՛, բնականաբար, Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Լեհաստանին, Հունգարիային եւ Չեխիային դատի է տվել միգրանտների ընդունման՝ Եվրամիության (ԵՄ) հետ համաձայնեցված ազգային բաժնեմասերի չկատարման համար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում:
Բրյուսելի կենտրոնում Կատալոնիայի բնակիչների եւ այնտեղից սերվածների զանգվածային ցույց է անցկացվում ի պաշտպանություն իրենց իրավունքների:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին։
Էստոնիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում:
Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները վտանգի՝ երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակն են հայտարարել տարածաշրջանում բնական հրդեհների պատճառով:
Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ի առավոտյան մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը:
Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 7-ին կոչ է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել:
«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա`ձեռք բերված բոլոր համաձայնությունների, պայմանավորվածությունների և ռազմավարական գործընկերության շրջանակներում»:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 200 հազար մարդու հաձնարարված է տարհանվել, ավերվել է 184 շինություն:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ստեղծել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը:
«Սա Թրամփի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ղեկավարության շատ նեղ խմբի կողմից ընդունված որոշում է։ Չեմ բացառում, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը չեղարկի Թրամփի այս որոշումը»։
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում 39 կասկածյալի ձերբակալելու որոշում է ընդունել: