COVID-19. Մեծ Բրիտանիայում բարձրաձայնում են կադրային խնդիրների մասին
Լոնդոնի ցուցահանդեսային կենտրոնը դարձել է ժամանակավոր հոսպիտալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ նախատեսվում է ավելացնել նման հիվանդանոցների թիվը: Պետական բուժհաստատություններից ժամանակավոր հոսպիտալ են ուղարկել բժիշկների ու բուժաշխատողների: Նրանց աջակցում են զինվորական բժիշկներն ու կամավորները: Արդեն առանձնացված է 500 տեղ, սակայն նախատեսվում է այդ թիվն ավելացնել: Բժիշկների շրջանում մտահոգություն կա անձնական պաշտպանության համար նախատեսված պարագաների սակավության առնչությամբ:
Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ բժիշկները շուտով կստանան անհրաժեշտ պարագաներ ու սարքավորումներ, այդ թվում 170 մլն դիմակ: Ամեն դեպքում պակաս կա, դա նշանակում է, որ առկա է բուժանձնակազմի կողմից վարակվելու ռիսկ:
Շնչառական արհեստական հետ կապված խնդիր ևս կա: Ներկայում մեծ թվով ապարատների արտադրություն է սկսվել, սակայն հարց է՝ արդյոք կա՞ն անհրաժեշտ թվով վերապատրաստված մասնագետներ, որպեսզի սովորեցնեն, թե ինչպես պետք է կիրառել դրանք: Մասնագետները կարևորում են կամավորների ներգրավվածությունը, սակայն պնդում են, որ որակավորված բժիշկների անհրաժեշտություն կա: