Բաժիններ՝

Ճապոնիա և Կորեա ժամանող քաղաքացիների նկատմամբ կկիրառվի արգելք

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը։

«Ըստ այդ որոշման, մուտքի արգելք կկիրառվի նաև Հայաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ: Մուտքի արգելքը չի տարածվի միայն «հատուկ հանգամանքներ» ունեցող քաղաքացիներին, ովքեր կկարողանան մուտք գործել Ճապոնիա, սակայն պարտադիր կանցնեն նոր կորոնավիրուսի թեստավորում, իսկ թեստի արդյունքներից հետո էլ քաղաքացիներին կխնդրեն 14 օր լինել ինքնամեկուսացված և չօգտվել հասարակական տրանսպորտից: Ինքնամեկուսացման հորդորին առնչվող սահմանափակումը (այն վերաբերում է երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև ճապոնացիներին, սակայն պարտադիր բնույթ չի կրում) կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարաձգվել:

«Հատուկ հանգամանքներ»-ի պայմանները կիրառելի են, մասնավորապես, Ճապոնիայի «Մշտական կացության» («Permanent Resident»), «Ճապոնիայի քաղաքացու ամուսին կամ երեխա» («Spouse or Child of Japanese National»), «Մշտական կացություն ունեցող անձի ամուսին կամ երեխա» («Spouse or Child of Permanent Resident») և «Երկարաժամկետ կացության» («Long Term Resident») կարգավիճակ ունեցող քաղաքացիների նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 2-ից ուժի մեջ է մտնում նաև Կորեայի Հանրապետություն ժամանող բոլոր քաղաքացիների նկատմամբ (անկախ այն հանգամանքից, թե ո՞ր երկրից է ժամանում քաղաքացին, ի՞նչ նպատակով, երկարատև, թե՞ կարճատև այցով և այլն) 14-օրյա պարտադիր կարանտին սահմանելու որոշումը, համաձայն որի քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն իրենց տներում:

«Բնակության վայր չունեցողների համար կառանձնացվեն հյուրանոցներ: Ծախսերը կկատարվեն քաղաքացիների հաշվին, օրական ծախսը կկազմի 100 հազ. կորեական վոն (մոտ 81 ԱՄՆ դոլար)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս