Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով, նպատակն է ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գործողություններ:

«Մեզ անհրաժեշտ է համաձայնեցնել մեր պլանները, որպեսզի դրանով ունենանք հնարավորություն ավելի արագ և լավ աջակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու գործընկերներին»,-ասել է նա:

Արդեն մոտ ապագայում ծրագրի նախապատրաստման աշխատանքներն ավարտված կլինեն: Հունիսի կեսերին այն կներկայացվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ քննարկմանը:

Համավարակի բռնկումից ի վեր մինչև մայիսի կեսերը ՆԱՏՕ-ն իրականացրել է ավելի քան 100 օպերացիա ՝ աջակցելու կազմակերպության անդամ երկրներին ու գործընկերներին: Խոսքը բժշկական անձնակազմի և հիվանդների, դաշտային հիվանդանոցների և բժշկական պաշտպանիչ սարքավորումների անհապաղ տեղափոխման մասին է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930