Բաժիններ՝

Սիեթլում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ և կրակ է բացել

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է  բողոքի ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ինչպես հայտնում է The Seattle Times-ը, կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց և կայուն վիճակում է։ Վարորդը ձերբակալված է. ոստիկանությունը հետաքննում է դեպքը:

Մինեապոլիսում աֆրո-ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ: Մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր նրան։ Միջադեպում ներգրավված բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, և նրանց մեղադրանք է առաջադրվել: Բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնի պահպանման և վերահսկման գործում ներգրավված էր նաև ԱՄՆ ազգային գվարդիան. մոտ 40 քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930