Բաժիններ՝

Ֆրանսիան չեղարկել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը

Ֆրանսիան որոշել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը չանցկացնել, որպեսզի չխախտվեն սոցիալական հեռավորություն պահպանելու նորմերը:

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ շքերթի փոխարեն կանցկացվի արարողություն` ի պատիվ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժանձնակազմի: Այս տարի միջոցառումը կանցկացվի սեղմ ձևաչափով, կկայանա միայն օդային շքերթ՝ նվիրված բուժանձնակազմին:

Ամեն տարի հուլիսի 14-ին Ելիսեյան դաշտերում անցկացվում է շքերթ՝ Բաստիլի օրվան նվիրված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930