
Արքայազն Ուիլյամն անանուն կերպով ներգրավված է եղել կամավորական աշխատանքում

Արքայազն Ուիլյամը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների ընթացքում անանուն կերպով կամավորական աշխատանք է կատարել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նա որպես կամավոր աշխատել է Shout 85258-ում, որը տեքտային հաղորդագրությամբ աջակցություն է առաջարկում այն մարդկանց, ովքեր անձնական ճգնաժամի մեջ են: Արքայազն Ուիլյամը պատասխանել է հաղորդագրություններին:
Արքայազնը կամավորներին անցյալ ամիս էր հայտնել, որ ինքը նույնպես կամավորական հարթակի աշխատող է:
Քենսինգթոնյան պալատը հայտնել էր, որ արքայազնը ներգրավված է «Կամավորների շաբաթ»-ում, որն ավարտվում է կիրակի: