ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում հունվարի 9-ին առնվազն 13 մարդ է զոհվել սողանքների ու հեղեղումների հետեւանքով:
Լույս հունվարի 10-ի գիշերը 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափերի մոտ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում միայն 2017 թվականին կալանավորվել է 48 հազար 305 մարդ:
Սապատավոր կետը կին-հետազոտողին փրկել է շնաձկից:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակիչ Ռայան Քենդին տեսագրել է վատ եղանակի պատճառով մասնակիորեն սառած օվկիանոսը:
«Ամերիկյան պատժամիջոցները չեն կարող արգելել ռուսական զենքի վաճառքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:
«Հիմա համեմատաբար ավելի հանդարտ է վիճակը շփման գծում, ու պարզ է, որ դա այդպես է, քանի որ ինչ-որ սպասելիքներ ունի Ադրբեջանը։ Այդ սպասելիքները չեն արդարանա, քանի որ նրանք սպասում են միակողմանի զիջումների»:
Ճապոնիայի JAXA օդատիեզերական գործակալությունը ռադար է մշակում մինչեւ 10 սանտիմետր մեծությամբ «տիեզերական մանրաղբ» հայտնաբերելու համար:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի հանդիպումը:
Միջազգային ֆինանսական ինստիտուտը (Institute of International Finance) կազմել է զարգացող երկրների խոցելի ոլորտների համեմատության քարտեզը։ Թուրքական «Gerçek Gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ քարտեզում Թուրքիան առանձնացվել է որպես տնտեսապես ամենախոցելի երկրներից մեկը:
Ադրբեջանը 2017թ-ի դեկտեմբերին շարունակել է հետևել նավթ արդյունահանող երկրների նավթի արդյունահանման ծավալների նվազեցման շուրջ կնքված պայմանագրին:
Անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Տաշիր» ընկերությունների խումբն ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բարձրտեխնոլոգիական ցուցահանդեսային կլաստերի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող:
Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը։
Դեռևս անցած տարվա ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագիր էր ներկայացրել, առաջարկելով ԱՄՆ-ի բոլոր ափամերձ տարածքները վարձակալության տրամադրել հորատման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է «տարվա ամենաանազնիվ ու ծախու ԶԼՄ-ների» մրցանակների շնորհումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունվարի 8-ին:
«Այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, որևէ փոփոխություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օրն ավելի ուշ է սկսում, քան նախագահության առաջին օրերին, ավելի քիչ հանդիպումներ է անցկացնում, ավելի շատ ժամանակ է հատկացնում հեռուստացույց դիտելուն, Twitter-ում հաղորդագրությունների հրապարակմանը եւ հեռախոսազանգերին:
«2017թ․-ը եզրափակում ենք նոր ռեկորդով․ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, տարվա եկամուտը անցնում է 2 մլրդ-ի շեմը»։
Եվրամիությունը պատրաստվում է այն հնարավոր սցենարին, որի դեպքում Լոնդոնը եւ Բրյուսելը չեն կարողանա համաձայնության գալ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ:
Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ Մատեուշ Մորավեցկու առաջարկությամբ պաշտոնաթող է արել մի քանի նախարարների, որոնց թվում են՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերեւիչը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Հարավային Կալիֆոռնիայի շուրջ 21 հազար բնակիչներ են տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով, որոնք սպառնում են սելավահոսքերով ու հեղեղումներով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին:
Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձեի մասին տեղեկատվության վրա:
Փարիզի դատախազությունը արտադրության մեջ անբարեխիղճ պրակտիկայի կապակցությամբ հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի շուրջը ծավալված սկանդալից հետո, որը խոստովանել է, որ կանխամտածված դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը:
Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մամուլի ասուլիս է բերել իր ստվարաթղթե պատկերաքանդակը, որպեսզի խուսափի լրագրողների հետ շփումից:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Իմադ ալ Ալյամին, հիվանդանոց է տեղափոխվել գլխի հրազենային վիրավորումով:
Շուրջ 3,7 հազար մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք 2017 թվականի վերջից Իրանի տարբեր քաղաքներում անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:
ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
«Սոցիալական բնույթի բողոքի ակցիաները քաղաքական երանգներ ստացան: Այս ամենը ցույց են տալիս, որ առկա են համակարգային լուրջ խնդիրներ»,- ասաց իրանագետը: