Բաժիններ՝

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանափակումը հանվում է

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները հունիսի 5-ից հանվում են: Սլովակիան նշված երկրների համար սահմանը բացել է հունիսի 4-ից:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը:

«Չեխիայի կառավարության արտահերթ նիստում ընդունվել է որոշում բացելու սահմանները Ավստրիայի ու Հունգարիայի քաղաքացիների համար: Սլովակիայի հետ սահմանը բացելու որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից: Գերմանիայի հետ քննարկումները շարունակվում են, սակայն Չեխիայի քաղաքացիները այսօր կարող են վերադառնալ Գերմանիայից առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի»,-ասել է Պետրշիչեկը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ցանկանում են համակարգել իր բոլոր հարևանների հետ սահմանների բացումը: Առայժմ Չեխիայի քաղաքացիները կարող են գնալ Գերմանիա մի քանի դեպքում՝ աշխատանքի, բժշկին այցե

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս