Բաժիններ՝

Էլոն Մասկն իր աջակցությունն է հայտնել մարիխուանայի վաճառականներին

SpaceX ընկերության հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ սխալ է համարում, որ Միացյալ Նահանգներում մարիխուանայի վաճառքը պատժվում է ազատազրկմամբ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:

«Սա, հավանաբար, ինձ անախորժություններ կբերի, բայց ես պետք է դա ասեմ»,- գրել է Մասկը:
Մասկն անդրադարձել է Ամերիկայում մարիխուանայի օրինական և անօրինական վաճառքին և շեշտել է, որ որոշ նահանգներում բժշկական կանեփի վաճառքը թույլատրվում է:

«Թմրանյութի վաճառքը բառացիորեն անցել է խոշոր քրեական հանցագործությունից Ամերիկայի մեծ մասի հիմնական բիզնեսին, բայց, այնուամենայնիվ, շատերը դեռ գտնվում են բանտում: Դա անիմաստ է, սխալ է»,- գրել է Մասկը:

Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել էր, որ ԱՄՆ մի շարք նահանգներում COVID-19 համաճարակի ընթացքում մարիխուանայի վաճառականներին թույլատրվել է կատարել տնային առաքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս