Բաժիններ՝

Հարավային Օսիայում գնդակոծել են ՆԳ նախարարի ավտոմեքենան

Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, հանրապետությունում հայտարարվել 9 «Կալանում» պլան: Այդ մասին հաղորդում է Sputnik Հարավային Օսիան՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցչին:

«Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, նա չի տուժել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զրուցակցի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Ցխինվալում մոտավորապես 22:30-ին՝ Հունիսի 8-ի փողոցում: Հանցագործության վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, հանրապետությունում սահմանվել է «Կալանում» պլան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս