«Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան Լիբանանի գլխավոր խնդիրն է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար եւ փոխարինող վարչապետ Բենի Գանցը՝ հանդես գալով արտաքին գործերի եւ պաշտանության կոմիտեի նիստում: «Թեեւ Նասրուլլան մեր մեծ թշնամին է հյուսիսային ճակատում, ամենամեծ խնդիրը նա իրենից ներկայացնում է Լիբանանի համար՝ Լիբանանի ներսում: Մենք տեսնում ենք ողբերգությունը, որը պատահել է Լիբանանում: Իսրայել պետությունն առաջարկել է օգնություն եւ աջակցություն»,-Գանցի հայտարարությունը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալը 2020 թվականի հունվար-հունիսին 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 45,7 տոկոսով՝ մինչեւ 5,29 մլրդ կվտ.ժամ: Այս մասին հաղորդել է դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ): Արտահանումը դրամական արտահայտությամբ կազմել է 208,5 մլն դոլար (-45,5%): Հունիսին մատակարարումների ծավալը կազմել է 980,4 մլն կվտ.ժամ (36,9 մլն դոլար):
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։
Բեյրութի օդանավակայանի պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում է այն բոլոր հնարավոր վարկածները, որոնք հանգեցրել են ողբերգության. հիմնականներն են՝ անփութությունը եւ կոռուպցիան:
Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ:
Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: Այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:
Արգենտինան հարկադրված է եղել հետաձգել է Ռուսաստանի հետ համատեղ ատոմային էլեկտրակայանի կառուցման պլանավորումը երկրում ստեղծված տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դեռեւս շահագրգռված է նախագծով:
Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը:
Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:
Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում:
Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից:
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը:
Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ:
Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ օգոստոսի 9-ին մատուցվել է պատարագ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բաց առաջնությանը:
Օգոստոսի 11-ից այն բոլոր զբոսաշրջիկները, որոնք կժամանեն Սինգապուր, պարտավոր կլինեն իրենց հետ վերցնել հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս նրանց գտնվելու վայրը:
Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության (ուղիղ):
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հաքրցազրույց է տվել Gazeta de Cluj թերթին: Սերգեյ Մինասյանն ընդգծել է, որ տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում էին էթնիկական և տնտեսական խտրականության քաղաքականություն, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնո-ժողովրդագրական կազմը փոխելուն:
«Կարծում եմ՝ բնականոն են և նման արձագանքները, և արձագանքների արձագանքները, և պաշտոնական դիրքորոշումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք առկա են, ամեն ինչ լուծվում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և վերջերս այդ ֆոնին քննարկվող՝ ՌԴ-ում հայազգի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումների բովանդակությանը։
Ցուցարարները Բեյրութում գրոհել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը։
Վերջին օրերին թուրքական լիրայի գրանցած արժեզրկման պատմական ռեկորդների ֆոնին սոցցանցերում օգտատերերը սկսել են հաճախակի քննադատել Թուրքիայի կառավարության վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Անգլիայի բանկը բազային տոկոսադրույքը պահպանել է տարեկան 0,1 տոկոսի մակարդակում:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար:
Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով:
Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը: Կայքի տեղեկություններով՝ ամբոխը հրկիզել է 2 տուն՝ Մյասնիկյան փողոցում և Նալբանդյան փողոցում։ Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները: Ամբոխը հրդեհել է եւս երկու տուն՝ Մաշտոցի և Թումանյանի […]