«Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Ադրբեջանը մեզ սահմանակից երկիր է, հարևաններին չեն ընտրում, դա ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ռուսական քաղաքականությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հարկադրված էր հրաժարվել Brexit-ի արդյունքներով Եվրամիության հետ մաքսային համաձայնագիր կնքելու պլաններից, քանի որ բախվել է հզոր ընդդիմության՝ ի դեմս նախարարների կաբինետի հանգուցային անդամների:
Բանգկոկի Արքայազն Մահիդոլի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետի եւ Սիրիրաթ հիվանդանոցի բժիշկներն Ասիայում առաջին անգամ հաջողությամբ օրգանների եռակի փոխպատվաստման վիրահատություն են կատարել: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:
«ՀՀ ողջ քաղաքական դաշտը մենաշնորհելու գայթակղություն կա»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը:
Սերգիան եւ Չեռնոգորիան կարող են Եվրամիությանն անդամակցել 2025 թվականին:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է Եվրամիությունում իշխանության ազգային ու միջպետական ինստիտուտների նկատմամբ եվրոպացիների «վստահության ֆունդամենտալ ճգնաժամի մասին»:
Անկարան շահագրգռված է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահպանմամբ, քանի որ Իրանը կատարում էիր ստանձնած պարտավորությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարվելը, քանի դեռ դրա այլընտրանքը չի գտնվել:
Առնվազն 77 մարդ էավազամրրիկի զոհ դարձել Հնդկաստանի հյուսիսային շրջաններում:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես որոշում է կայացրել կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել մայիսի 17-ին Աստանայում՝ Աստանայի տնտեսական համաժողովի հարթակում:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին, ով մայիսի 2-ին բերման էր ենթարկվել, պայմանական ազատ է արձակվել:
Սիրիայի երկնքում , Միջերկրական ծովի վրա ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր:
Մարդատար երկու գնացքներ են մայիսի 3-ին բախվել Չեխիայի Չեսկե Կրումով բնակավայրի մերձակայքում:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ կործանիչ է աղետի ենթարկվել Միջերկրական ծովի վրա, երկու օդաչուներ զոհվել են:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
ԿԺԴՀ-ի զինվորականներն սկսել են հանել մալուխները Համգյոն Փութքոյի նահանգի Փունգերիի միջուկային զինափորձարանի թունելներից, ինչը դրա փակմանը նախապատրաստվելու առաջին քայլն է:
Ռուսաստանն արձագանքում է ռուս-ամերիկյան նորմալ երկխոսություն կառուցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրվածությանը, բայց դրանում ԱՄՆ-ի իրական շահագրգռվածության մասին Մոսկվան կդատի ըստ գործնական քայլերի:
Թել Ավիվում Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խորացում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին Աստանայում Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) առաջիկա նիստի նախապատրաստումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման հրատապ հարցերը:
ԿԺԴՀ-ի իշխանությունները Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահի բանակցությունների նախաշեմին պատրաստվում են Վաշինգտոնին հանձնել երեք ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին:
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել է, որ Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից:
«Այս մարդիկ ինձ շատ են օգնել դժվար ժամանակ»,- նշել է Լապշինը:
«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք», – մոսկովյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Եվրամիության երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկությունը համարել է «ընդունելի որոշումից հեռու»:
ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ, ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ:
Չինաստանը «երկիր-նավ» եւ «երկիր-օդ» դասի հրթիռներ է տեղակայել Նանշա (Սփրաթլի) արշիպելագի երեք կղզիներում, արշիպելագ, որի պատկանելությունը վիճարկում են տարածաշրջանի մի շարք երկրներ:
Այս մասին ֆիրմայի ներկայացուցիչները հայտնել են մամուլի տեղեկագրում:
Ջորջիայում կործանված C-130 ռազմական ինքնաթիռի անձնակազմի բոլոր ինն անդամները զոհվել են