ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրաժարվել իրանական միջուկային ծրագրի շուրջը գործարքից եւ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ:
Սիրիայում աղետի է ենթարկվել Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները:
Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է ամենանշանավոր տուրիստական օբյեկտին՝ Թաջ-Մահալին, վերադարձնել նրա նախնական սպիտակ գույնը:
Չինաստանում ձերբակալել են մասնավոր մանկատան սեփականատիրոջը, որը 118 երեխա է որդեգրել եւ միլիոնավոր յուաններ ծախսել նրանց խնամելու համար:
«ԵԱՏՄ ղեկավարները կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ»:
Ավելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրա կառավարության նախարարներին եւ կուսակցությունների առաջնորդներին՝ հորդորելով ֆեդերալ մակարդակով պայքար մղել շաքարի ավելորդ գործածության դեմ:
«Թեև ՀՀ նախագահը չունի այդ լիազորությունը, նա կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստին: Հաշվի առնելով նրա լավ կապերը, կարծում եմ` նա լավ կընդունվի Սոչիում նախագահների կողմից»:
Ճապոնիայում սկսվել է գլիցինիայի ավանդական փառատոնը, որը համարվում է սակուրայից հետո երկրորդ ազգային ծաղիկը:
Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը նշում է, որ Ռուսաստանին այժմ վերափոխումներ են հարկավոր, այդ թվում՝ 59 տոկոսը հանդես է գալիս ոլորտների մեծ մասում փոփոխություններ կատարելու օգտին, եւ երկրի բնակիչների միայն 2 տոկոսն է այն կարծիքին, որ որեւէ փոխոխության կարիք չկա:
Սլովակիայի իշխանությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման տարեդարձի առթիվ թողարկել են հուշանվերային եվրոթղթադրամ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են գաղտնի սենյակի որոնումները Թութանհամոն թագավորի դամբարանում եւ հրաժարվել են ընդունել դրա գոյությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ռուսական պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Air France ֆրանսիական ավիաընկերությունը մայիսի 8-ին իր չվերթների մոտավորապես 20 տոկոսը կչեղարկի անձնակազմի նոր գործադուլի պատճառով:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:
Վլադիմիր Պուտինն առաջարկեց վարչապետի պաշտոնում նշանակել Դմիտրի Մեդվեդեւին:
ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը մայիսի 7-ին ՏԱՍՍ-ին հաստատել է կանցլեր Անգելա Մերկելի մայիսի 18-ի այցը Սոչի՝ չբացահայտելով դրա մանրամասները:
Վերջին մեկուկես տարում հայ-իտալական հարաբերությունները սկսել են ավելի դինամիկ զարգանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իտալիայում եւ համատեղությամբ Մալթայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Հռոմում է) Վիկտորյա Բաղդասարյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաստատել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման փաստը եւ հայտնել, որ նրա հետ քննարկել է միջուկային գործարքը:
Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է տապալմամբ եւ ոչնչացմամբ, եթե նա այսուհետեւ Էլ Իրանին թույլ տա գործել իր երկրի տարածքից, քաղաքական գործչի խոսքը մեջբերել է «Ուայ-նետ» նորությունների ինտերնետ-ռեսուրսը:
86 տարեկան հասակում վախճանվել է իտալացի հայտնի ռեժիսոր Էրմանո Օլմին:
Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, պաշտոնաթող է եղել Վլադիմիր Պուտինի նախագահական նոր ժամկետի սկսվելու կապակցությամբ, որն այսօր ստանձնեց պետության ղեկավարի պաշոնը:
Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը, եթե վերջինս սահմանափակի իր ազդեցությունն ինչպես Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում:
«Հայաստանի նոր ներքին քաղաքականությունն անխուսափելիորեն պահանջելու է նոր որակի արտաքին քաղաքականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Վլադիմիր Պուտինն ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով:
Անհայտ անձինք Ստամբուլում դանակով և ատրճանակով հարձակվել են «Լավ» կուսակցության անդամների վրա:
Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից:
Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվ աճն ապրիլի 4-ի կտրուկ թռիչքից հետո, որը կապված էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքների հետ:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն այն կարծիքին է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին Թեհրանի հետ կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալու, որ Թեհրանի ձեռքում միջուկային զենք հայտնվի, իսկ Վաշինգտոնի մտահոգությունները կարելի է փարատել:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Մամարոնեք բնակավայրում ավտոմոբիլը բախվել է Enzo՚s ռեստորանի ճակատամասին: