Առայժմ անհայտ է մնում այն 34 մարդկանց գտնվելու վայրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված բազմահարկ շենքում:
Փարիզում մայիսմեկյան ցույցին հաջորդած անկարգությունների հետեւանքով ոստիկանությունը 276 մարդ է ձերբակալել:
Վատիկանի գանձապահ կարդինալ Ջորջ Պելը Մելբուռնի դատարանում կմեղադրվի սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:
Կորեական Ինչխոն քաղաքի միջազգային օդանավակայանի աղբանոցից հավաքարարը մոտավորապես 327 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ է գտել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով հետաձգել է պողպատի և ալյումինի սակագների վերաբերյալ բանակցությունները Կանադայի, ԵՄ-ի և Մեքսիկայի հետ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի հզորությունը կտրուկ թուլացել է վերջին 12 ամիսների ընթացքում դասալքության և վիրավորների մեծ թվի պատճառով:
Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլլը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը:
Հարավային Կորեան կհեռացնի բարձրախոսները, որոնք տեղադրված են Հյուսիսային Կորեայի սահմանին:
Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլոյում 6 հարկանի շինությունը փլուզվել է խոշոր հրդեհից հետո՝ խլելով առնվազն մեկ մարդու կյանք:
Արիզոնայի նահանգապետը մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել Կոկոնինո կոմսությունում հզոր հրդեհի պատճառով:
«Նման ցնցումների պահին Ղարաբաղյան հակամարտության բռնկումը սպառնում է ողջ Հարավային Կովկասի և հարևանության անվտանգությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել:
Սիրիայի Իդլիբ նահանգից ազատ արձակված պատանդների մեծ մասը կանայք և երեխաներ են, և նրանք ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ:
Հազարավոր քաղաքացիներ մասնակցում են Կիևի կենտրոնական փողոցում կայանալիք երթին, որը նվիրված է Աշխատավորների միջազգային օրվան:
Չորս դահուկորդ և երկու ալպինիստ մահացել են Շվեյցարական Ալպերի Վալիսի շրջանում վատ եղանակային պայմանների պատճառով:
Ֆրանսիայի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, որը գտնվում է Թուլուզում, օգնության ձեռք է մեկնել նրանց, ովքեր վախենում են ինքնաթիռով թռչելուց:
Ավստրալիայի ամենատարեց գիտնականը՝ 104-ամյա Դեւիդ Գուդոլը Շվեյցարիա կուղեւորվի էվթանազիայի ընթացակարգ անցնելու համար:
Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիովին չի բացահայտել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ երկրի քաղաքակրթական զարգացման վերաբերյալ իր ամբողջական մոտեցումները:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 70 տոկոսը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նրա հանդիպման ֆոնին:
Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունը վստահում է Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատելու եւ այնտեղ խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԿԺԴՀ-ի խոստումներին:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թվաքանակը կազմում է 3 մլն 729,6 հազար մարդ եւ նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,1 տոկոսով:
Աֆղանստանում անհայտ անձանց կողմից հարձակման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է BBC-ի թղթակից Ահմադ Շահը:
ԱՄՆ-ը պետք է հեռանա Մերձավոր Արեւելքից, ամերիկացիները ոչինչ չէին բերում, բացի անկայունությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 30-ին հասկանալ է տվել, որ դեմ չէ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չենի Ընի հետ հանդիպումը ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտում գտնվող Փանմունջոմ վայրում անցկացնելուն:
Վրաստանի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը, որն իրականացվելու է ԱՄՆ-ի օգնությամբ, կսկսվի արդեն մայիսին:
Ռումինացի ութ զինվորականներ են տուժել ապրիլի 30-ի առավոտյան Աֆղանստանում իրականացված երկու պայթյունների հետեւանքով:
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 30-ին հայտարարել է, որ Թեհրանը պատասխանելու է Սիրիայում իր օբյեկտներին հասցվող հարվածներին:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման եւ անշեղ կատարման օգտին:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը այն կարծիքին է, որ իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին այն ջանքերի համար, որոնք նա Փենյանի միջուկային ծրագրի կապակցությամբ ներդրել է Հյուսիսային Կորեայի հետ դիմակայությանը վերջ դնելու գործում:
Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար: