Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում:
«Ինձ համար էլ էր անսպասելի ՌԴ-ի չեզոք դիրքը։ Երևի առաջին փուլում Ռուսաստանն ակնկալում էր, որ իշխանության կմնա ՀՀԿ-ն, բայց Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որը Ռուսաստանի համար ընդունելի թեկնածու էր»՞
Ռուսաստանը միտված է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը եւ հետագա ինտեգրացիոն համագործակցությանը:
Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ էլ օժանդակություն է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 10-ին կարող են հանդիպել գերմանական Ախեն քաղաքում:
Նյարդակաթվածահարական նյութի արտադրության եւ թեստավորման վերաբերյալ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը մի ավելորդ անգամ հաստատում է Լոնդոնի դիրքորոշման արկածախնդրայնությունը Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման կապակցությամբ:
Քենիայում առնվազն 112 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով:
1144 տնտեսագետներ իրենց ստորագրություններն են դրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի տակ՝ Վաշինգտոնի ներկայիս առեւտրական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով:
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Բինալի Յըլդըրըմը և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին միասին բարձրագույն ընտրական հանձնաժողովում ներկայացրել են նախագահի իրենց թեկնածուին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրանցելու դիմումը:
Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում փոխհամաձայնության են հասել առեւտրատնտեսական առանձին հարցերի շուրջ:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներն պահպանել կանոնները Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման պատճառով հատուկ ռեժիմ է մտցված:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ընդունել է երկրի նախագահական ընտրություններում մասնակցելու նպատակով չորս կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների դիմումները:
Դալայ-լաման դատապարտել է էգոցենտրիզմը եւ ամբողջ համաշխարհային հանրակցությանը կոչ է արել ջանքեր գործադրել Սիրիայում եւ Եմենում իրադրության շուտափույթ կարգավորման եւ մոլորակի բոլոր թեժ կետերում խաղաղության հաստատման համար
Մարդատար երկու գնացքներ են բախվել Թունիսի մայրաքաղաքի արվարձանում, զոհվել է մեկ մարդ, եւս առնվազն 60 հոգի վերքեր են ստացել:
Հերթական լուրջ միջադեպն է գրանցվել Էգեյան ծովում. թուրքական բեռնատար նավը փորձել է խոյահարել Հունաստանի ռազմածովային ուժերի նավը:
Մահմուդ Աբասը մայիսի 4-ին վերընտրվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ:
Եվրակազմակերպությունում ԱՊՀ-ի մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին հայտարարել են կազմակերպության տարածքում նացիստական գաղափարախոսության վերածնմանը դիմակայելու անհրաժեշտության մասին:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին ոստիկանների կողմից տեղափոխվել է հոգեբուժարան:
«Հալչող սառույց» ֆիննական ոչ կառավարական կազմակերպությունից բնապահպանները գործարկել են մի նախագիծ, որի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հսկայական գլուխը կքանդակվի Արկտիկայի սառույցներում: Նրանց նպատակը գլոբալ տաքացման վրա հավելյալ ուշադրություն գրավելն է:
Միացյալ Նահանգների կիթառներ արտադրող Gibson ֆիրման, որի գործիքներով նվագել են ռոք-երաժշտության բազմաթիվ աստղեր, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բի Բի Քինգը եւ Քիթ Ռիչարդսը, մայիսի 1-ին դատարան սնանկացման դիմում է տվել գործարարության վերակազմում անցկացնելու համար:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարգադրել է ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի ռազմակայաններում դադարեցնել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերությունների սմարթֆոնների վաճառքները:
Աֆղանստանի Ազգային զինված ուժերի (ANDSF) թվաքանակը մեկ տարում կրճատվել է 12 տոկոսով «Թալիբան» արմատական շարժման կողմից երկրի նոր շրջանների զավթման ֆոնին:
«Ի տարբերություն Դոնբասի` Ղարաբաղը չի դիտարկվում՝ որպես պրոքսի պատերազմ` Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- այս մասին ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը
Ֆրանսիացիների մեծամասնությունը (բնակչության 64 տոկոսը) հիասթափված է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի գործունեությունից:
Բասկերի անջատողական էՏԱ կազմակերպությունը, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Իսպանիայից ու Ֆրանսիայից բասկերի երկրի անկախացման համար, հայտարարել է ինքնալուծարման և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին:
Աշխարհում ռազմական ծախսերը, 2017 թվականի տվյալներով՝ կազմել են 1,7 տրիլիոն դոլար, ինչը 1,1 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից:
Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն:
Ամերիկյան դատարանն Իրանին պարտավորեցրել է միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ վճարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հարազատներին:
Երկրագնդի մոտավորապես մեկ միլիարդ բնակիչներ կամ բնակչության 13 տոկոսը մինչ այժմ էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն չունեն: