Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել:
Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը վերանայում է կիբեռանվտանգության ապահովման միջոցների դիրեկտիվը:
Թուրքիան հունիսին կրճատել է ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտքում եւ լքել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակը:
Երկու մարդ է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:
ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջկորեական հարաբերությունները չեն կարողանա զարգանալ, եթե Հարավային Կորեան շարունակի պաշտպանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բրենանից՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին պետից եւ պետության ներկայիս ղեկավարի մոլի քննադատից, հետ է կանչել գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքը:
ԱՄՆ-ի վարչակազմն ափսոսանք է հայտնում ԱՄՆ-ի հետ առեւտրում Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ:
Ռուսաստանը պատրաստ է չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար:
Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման:
Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում էլեկտրամատակարարման լուրջ խափանում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն օգոստոսի 15-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Ժնեւի գործընթացը գնահատում է որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու միակ միջոցը:
«Նախկին նախագահները, բնականաբար, կարող են կապեր ունենալ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, ունեն շփում որոշ շրջանակների հետ, սակայն դա չի նշանակում, որ այդ շրջանակները կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ ՀՀ դատական համակարգում կայացվող որոշման վրա»:
Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բազմաթիվ ամերիկյան ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն ծավալելու և իր անունից հանրային կապեր հաստատելու համար:
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը ռուս նշանավոր երգիչ, բանաստեղծ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու պատվին արծաթե հուշադրամ է թողարկել:
Ռուսաստանցի տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Սերգեյ Պրոկոպևը դուրս են եկել բաց տիեզերք, որտեղ բաց կթողնեն նանոարբանյակներ և Միջազգային տիեզերական կայանում կտեղադրեն գիտական սարքավորումներ:
Նյու Յորքի ֆոնդային բորսայի առանցքային ինդեքսները կտրուկ նվազել են՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ և պատասխան քայլեր ձեռնարկելու հետ կապված:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները:
Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ դիվանագիտական հարաբերություններում առաջացած ծանր ժամանակաշրջանը վերջին օրերին հանգեցրեց նաև երկու երկրների միջև «առևտրային պատերազմի»:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 48 մարդ զոհվել է, ևս 67-ը վիրավորվել:
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։
Ռուս քաղաքական փորձագետ Աննա Գլազովան անդրադարձել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու մասին Էրդողանի կոչին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքնատեսակների նկատմամբ։
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը:
Դանիան պատրաստվում է սկսել 70-կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը Գերանիայի հետ սահմանին: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Այդ կառուցվածքը պետք է դանիական ընտանի խոզերին պաշտպանի գերմանական վայրի վարազներից, որոնք խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածողներ են:
Թուրքիայի Իզմիր քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը մերժել է կալանավորված բողոքական եկեղեցու ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի փաստաբան, դերսիմահայ Իսմայիլ Ջեմ Հալավուրթի միջնորդությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված կոնվենցիան խափանեց իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլանները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես է եկել Kronen Zeitung թերթը՝ վկայակոչելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներ:
Ջենովայում ավելի քան 600 մարդ է անօթեւան մնացել A10 ավտոուղու ավտոմոբիլային կամրջի փլվելու պատճառով: