Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետի հանդիպումը Ջո Բայդենի հետ տեղի կունենա ապրիլի 16-ին Վաշինգտոնում

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հանդիպումը Միացյալ Նահանգների նոր նախագահ Ջո Բայդենի հետ կկայանա ապրիլի 16-ին: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին Վաշինգտոնում»,- նշել է նա:

վելի վաղ Kyodo գործակալությունը հաղորդել է, որ Սուգայի եւ Բայդենի հանդիպումը, որը, տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալնիերով՝ պետք է կայանար ապրիլի 9-ին ԱՄՆ-ում, կարող է հետաձգվել: Պաշտոնապես այդ ժամկետը կողմերը չեն հայտնել: Ինչպես սպասվում է, Ճապոնիայի վարչապետը պետք է դառնա առաջին օտրարերկրացի ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի Բայդենի հետ: Ուղեւորությունից առաջ Սուգան կորոնավիրուսի դեմ պատվաստում կանցնի: Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանը, ԿԺԴՀ-ն, կլիմայի փոփոխության հարցերը եւ երկկողմ ռազմավարական դաշինքը:

2009 թվականի փետրվարին այն ժամանակ Ճապոնիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Տարո Ասոն նույնպես դարձել է առաջին օտարերկրացի ղեկավարը, որին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Սպիտակ տանը: Այժմ արդեն Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն դարձել է առաջին օտարերկրացի ղեկավարը, որը հանդիպել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում՝ նրա ընտրվելուց անմիջապես հետո, բայց պաշտոնակալությունից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս