
ԴԺՀ-ի շփման գծում իրադրությունը գնահատել են որպես բավականին վտանգավոր

Իրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի է գնահատել որպես բավականին վտանգավոր. Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, ականազերծում են անցկացնում դիրքերից առաջ, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ հակամարտության կարգավորման գծով շփման խմբում լիազոր ներկայացուցիչ, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան:
Ավելի վաղ ԴԺՀ-ում հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծությունների թվի ավելացման մասին: Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Դոնբասում Կիեւի լայնամասշտաբ գրոհի հնարարավորությունները, նշելով, որ «Ուկրաինայում դրա համար ամեն բան պատրաստ է»:
«Այժմ մենք օպերատիվ իրադրությունը գնահատում ենք որպես բավականին վտանգավոր, քանի որ ուկրաինական կողմից շփման գծի մոտ տեխնիկա բերելու հաստատված փաստեր կան: Դրանից բացի, հենց այնպես չէ նաեւ ականազերծման անցկացումն Ուկրաինայի դիրքերից առաջ. ամենայն հավանականությամբ՝ հարձակվելու համար»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Նիկոնորովան: