Բաժիններ՝

Հնդկաստանում մաոյականների դեմ մարտերում զոհված զինծառայողների թիվը հասել է 23-ի

Հնդկաստանի զինծառայողների թիվը, որոնք ապրիլի 3-ին զոհվել են երկրի Չհաթիսգարհի նահանգում մոյական զինյալների խմբի դեմ ծայր առած ընդհարումների ժամանակ, հասել է 23-ի: Վիրավորվել է 33 հատուկ ջոկատային, ապրիլի 5-ին հաղորդել է The Times of India թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհվածների եւ 31 տուժածների մասին: Ձախ խռովարարների դեմ ուժայինների կատաղի մարտը տեղի է ունեցել Բիջափուրի շրջանի ջունգլիներում, երբ անվտանգության ուժերի ստորաբաժանումը դարանի մեջ է հայտնվել եւ շրջապատվել մաոյակննարի կողմից:Հնդկական հատուկ նշանակության ջոկատի մեջ մտել են այդ թվում ԿՕԲՌԱ (CoBRA, Commando Battalion for Resolute Action) էլիտային հատուկ ստորաբաժանման մարտիկներ: Զինծառայողներին օգնական ուժերը հասել են սոսկ ապրիլի 4-ին:

Ողջ մնացած զինվորների խոսքով՝ դարանում Է գտնվել շուրջ 400 զինյալ, որոնք շրջապատված կոմանդոներին անակնկալ հոծախումբ գնդակոծման են ենթարկել ականանետներով եւ ինքնաձիգներով: Մարտերում սպանվել է 12 մաոյական, 16-ը՝ վրավորվել՛ Մաոյականները, որոնց Հնդկաստանում ավելի հաճախ անվանում են նաքսալիտներ, երկրում գործում են1960-ական թվականներից: Նրանք քարոզում են մաոյիզմի եւ մարքսիզմ-լենինիզմի սեփական վարկածը եւ ներկայումս ակտվ են Հնդկաստանի 28 նահանգներից 14-ում:

Նաքսալիտները հայտարարում են, որ մտադիր են աղքատ գյուղացությանն ազատագրել «կապիտալիստական կեղեքումից» եւ եւ հաճախ օգտվում են տեղական բնակչության աջակցությունից: Ծայրահեղականները թաքնվում են ջունգլիներում եւ հարձակումներ են գործում գյուղերի, պաշտոնյաների եւ ոստիկանների վրա: Նյու Դելին մաոյականներին համարում է երկրի անվտանգության գլխավոր ներքին սպառնալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս