Բաժիններ՝

Հարուստ երկրները պատվաստանյութերի պակաս են ստեղծել աշխարհում. Վան Ի

Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսը եւ այդ պատրաստուկների պակաս են ստեղծել զարգացող երկրների համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին հարցազրույցում, որն ապրիլի 5-ին հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ աշխարհում ամրապնդվել է «պատվաստանյութային ազգայնականությունը»: «Հարուստ երկրները, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության 16 տոկոսը, ձեռք են բերել աշխարհում պատվաստանյութերի 60 տոկոսը: Որոշ զարգացած երկրներ պատվիրել են այնպիսի քանակություններ, որոնք երեք – չորս անգամ գերազանցում են իրենց սեփական բնակչության թիվը»,- ասել է նա:

«Միեւնույն ժամանակ դա պարզորոշ հակադրություն է կազմում այն բանին, որ զարգացող շատ երկրներ պատվաստանյութերի լուրջ պակասի են հանդիպում, ոչ քիչ պետություններ դժվարին կացության մեջ են նույնիսկ մեկ դեղաչափ ստանալու հարցում»,- նշել է նախարարը: «Պատվաստման (տեմպերի) այդ խզումը (զարգացած եւ զարգացուղ երկրների միջեւ) ներկայումս դառնում է տհաճ եւ ափսոսանքի արժանի իրականություն»,- հավելել է Վան Ին: Ինչպես նշել է նա, Չինաստանը պատվաստման ապահոովման գործում օգնություն է ցույց տվել ավելի քան 80 երկրների եւ երեք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այդ պատրաստուկների առեւտրային մատակարարումներ է իրականացրել աշրահի ավելի քան 40 երկրների: Միեւնույն ժամանակ ՉԺՀ-ն պատվաստանյութերի մշակման եւ ստեղծման հարցում համագործակցում է 10 երկրների հետ եւ մտադիր է ամբողջ աշխարհում ստեղծել դրանց արտադրության եւ բաշխման տարածաշրջանային կենտրոններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս