Բաժիններ՝

Ֆրանսիան կկազմակերպի Pfizer և Moderna պատվաստանյութերի թողարկումն իր տարածքում

Այս շաբաթ Ֆրանսիան սկսում է այն պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է Pfizer Inc եւ BioNTech ընկերությունների կողմից: Այդ մասին հաղորդել է ֆրանսիական հեռուստատեսությունը: Արտադրությունը կկազմակերպեն ֆրանսիական Delpharm դեղագործական ընկերության օբյեկտներում, որը գտնվում է Սեն-Ռեմի-սյուղ-Ավր կոմունայում:

Սպասվում է, որ Ֆրանսիայում պատրաստված պատրաստուկի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի ապրիլի 7-ին: Ավելի ուշ նաեւ պլանավորվում է արտադրություն սկսել Էնդր եւ Լուարա դեպարտամենտում, որտեղ գտնվում է ֆրանսիական Recipharm դեղագործական ընկերության մասնաճյուղը: Այնտեղ արտադրելու են Moderna Inc պատվաստանյութը: Առաջին չափաբաժինները պետք է պատրաստվեն մինչեւ ապրիլի վերջը: BFM-TV հեռուստաալիքի հաղորդման համաձայն, տարվա ընթացքում սպասվում է նաեւ սկսել Sanofi եւ Janssen պատվաստանյութերի արտադրությունը:

Պլանավորվում է, որ ընդհանուր առմամբ մինչեւ 2021 թվականի վերջը Ֆրանսիան պետք է արտադրի 250 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր: Պատվաստանյութի արտադրության թեման Ֆրանսիայում ակտիվորեն քննարկվում է վերջին ամիսներին: ԶԼՄ-ները, մասնավորապես, ափսոսանք են հայտնել, որ ֆրանսիական դեղագործական ընկերությունները հետ են մնացել մրցակիցներից եւ առայժմ չեն ավարտել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութերի վրա աշխատանքը, հաղորդել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս