Լուկաշենկոն ապրիլի 13-ին երկօրյա այցով կմեկնի Բաքու․ սպասվում է երկկողմ փաստաթղթերի կստորագրում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին այցով կմեկնի Ադրբեջան հայտնում է minval.az-ը՝ հղում տաոլով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Լուկաշենկոն Բաքու է մեկնելու երկօրյա այցով, որի ընթացքում երկու անգամ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումներից առաջինը տեղի է ունենալու Լուկաշենկոյի՝ Բաքու ժամանելուն պես, որի ընթացքում ոչ պաշտոնական միջավայրում պետությունների ղեկավարները կքննարկեն Մինսկի և Բաքվի հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները:

Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի, որի ընթացքում նախագահները նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներ են ունենալու։ Հանդիպումների ընթացքում ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը և նոր բովանդակությամբ համագործակցությանը, քննարկվելու է արդյունաբերական համագործակցության, սննդամթերքի արտադրության և մատակարարման, գյուղմթերքների վերամշակման ոլորտում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցերին։ Մտքեր են փոխանակվելու նաև միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930